Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր տեսաուղերձ է հղել «Ֆեյսբուքի» օգտատերերին եւ զգուշացրել, որ գաղտնաբառով շանտաժ են անում: «Հաքերները ուղարկում են նամակներ, որոնք պարունակում են ձեր իրական գաղտնաբառերը եւ գումար ուզում։ Իբր ձեզ թաքուն տեսախցիկով նկարել են՝ կոտրելով հեռախոսը կամ համակարգիչը։ Չխաբնվեք»,- հորդորում է մեդիափորձագետը: