«Բոլոր նրանք, ովքեր ցանականում են մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից անցկացվող «Գրին քարտ»-ի վիճակահանությանը, պետք է անձամբ լրացնեն իերնց հայտերը՝ զգուշանալով խարդախություններից»,- նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մուտքի արտոնագրերի տրամադրման վարչության ղեկավար Շոն Կուպերը։ Այս մասին տեղեկացնում է RIA-Novosti գործակալությունը։ Առաջիկա խաղարկությունը մեկնարկում է երեքշաբթի օրը, դիմումների ընդունումը կավարտվի նոյեմբերի 2-ին։
«Բոլոր այն խոստումները, որ որոշակի գումարի դիմաց հենց դուք եք դառնալու հաղթող, կատարյալ խաբեություն է։ Մենք խնդրում ենք գումար չտրամադրել նրանց, ովքեր նման խոստումներ են տալիս», — ասել է Կուպերը։ Նա հավաստիացրել է, որ պետքարտուղարությունը չի համագործակցում ոչ մի ընկերության հետ։
Նշվում է նաև, որ մասնակցությունը «Գրին քարտի» խաղարկությանն անվճար է, սակայն հաղթելու դեպքում վճարը կկազմի 330 դոլար։