տուն Սպորտ Զբոսաշրջիկների 25 տոկոսն արդեն հրաժարվել է Բրազիլիա այցելելուց․ Պելե

Զբոսաշրջիկների 25 տոկոսն արդեն հրաժարվել է Բրազիլիա այցելելուց․ Պելե

101
0

ebf56b9f0c481365f19cd3f761ba2473

Ֆուտբոլի լեգենդ Պելեն, Բրազիլիայում բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ մարզադաշտերի կառուցման հետաձգումը վախեցնում է զբոսաշրջիկներին և կասկածի տակ են դնում աշխարհի առաջնության անցկացումը։ Պելեի խոսքերով՝ զբոսաշրջիկների արդեն 25 տոկոսը հրաժարվել է հունիսի 12-ին մեկնարկելիք Մունդիալին ներկա գտնվելուց։

«Գիտեմ, որ արտասահմանցիների արդեն 25 տոկոսը հրաժարվել է Բրազիլիա այցելելուց։ Երկիրը նման պատվավոր իրավունք է ստացել, իսկ հիմա, երբ մինչև առաջնության սկիզբը մնացել է մեկ ամսից պակաս ժամանակ, մարզադաշտները մինչև հիմա պատրաստ չեն, և կան շատ այլ խնդիրներ։ Դա իսկական խայտառակություն է», — ասել է Պելեն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։