Աշխարհի ամենագաղտնի ռազմական սուզանավը ՝ Delfin-ը, հանկարծակի հարվածել է զբոսաշրջիկի ոսպնյակին:
Delfin-ի տիպի, ամենագաղտնի կուբայական սուզանավից մեկի լուսանկարը հրապարակվել է Forbes-ի կողմից:
Delfin-ն ամենագաղտնի սուզանավերից է: Ռազմական վերլուծաբաններին այդ սուզանավից միայն մեկ նկար է հայտնի՝ ընդ որում լուսանկարը ցածր որակի է:
«Երբ զբոսաշրջիկը լուսանկարել է Հավանայի գեղատեսիլ նավահանգիստը, նա չի գիտակցել, թե ինչն է հայտնվել կադրում: Աշխարհի ամենաքիչ լուսանկարված սուզանավներից մեկը թաքնվում էր ստվերում ՝ պալմայի ծառի հետևում»,- գրում է հրատարակությունը:
Նշվում է, որ Delfin-ը Կուբայում միակ սուզանավն է: Սառը պատերազմի ժամանակ Կուբայի նավատորմն ուներ երեք հարվածային սուզանավ, որոնք առաքվել էին Խորհրդային Միության կողմից: