տուն Քաղաքական Միջազգային Զբոսանքները մարզում են թե՛ մարմինը, թե՛ ուղեղը

Զբոսանքները մարզում են թե՛ մարմինը, թե՛ ուղեղը

87
0

progulka(2)

Զբոսանքները, լինեն դրանք միայնակ կամ ընկերների հետ, ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, այլ նաև անհրաժեշտ տոնուս են հաղորդում մկաններին և թույլ են տալիս նիհարել: Զբոսանքի ժամանակ նաև տեղի է ունենում գլխուղեղի այն հատվածի մասի մեծացումը, որը պատասանատու է հիշողության համար և առաջինն է արձագանքում տկարամտության դեպքում:

Նման անսպասելի եզրակացության են եկել ԱՄՆ գիտնականները: Նրանք իրենց փորձում ներգրավել են 55-80 տարեկան շուրջ 100 մասնակիցների, ովքեր երբեք չեն զբաղվել սպորտով: Բոլոր մասնակիցներին բաժանել են երկու մասի: Մի մասը 7 օրվա մեջ 3 անգամ ամենաքիչը կես ժամ զբոսնել են: Մյուսները, առանց տնից դուրս գալու, վարժություններ են արել:

Մեկ տարի հետո, ամփոփելով արդյունքները, գիտնականները պարզել են, որ ուղեղի վերոնշյալ հատվածը մեծացել է 2-3%-ով, մյուս խմբի մոտ այդ հատվածը փոքրացել է 1,5%-ով: