տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանն իրˋխմբակցության ղեկավար նշանակվելու մասին

Զարուհի Փոստանջյանն իրˋխմբակցության ղեկավար նշանակվելու մասին

178
0

11111

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում ընտրվել է խմբակցության նոր ղեկավար` Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով հրավիրվածի կարգավիճակով է մասնակցել խմբակցության նիստին: Մարտիրոսյանը հաստատել է, որ  Ռուբեն Հակոբյանն անձնական որոշում է կայացրել ու ասել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք  ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները` վստահեցնելով, որ դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ: «Ի՞նչ անակնկալ փոփոխություններ են, ինչպե՞ս եք բացատրում այս ընտրությունը, մանավանդ, որ առավոտյան ասել էիք, որ չեք պատրաստվում ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը» լրագրողների հարցերին՝ Փոստանջյանը պատասխանել է. «Մեզ համար պարոն Հակոբյանի որոշումը սպասելի չէր, ինքն անձնական որոշում է կայացրել: Մենք չենք իմացել, որ նման որոշում կլինի, բայց դա կապ չունի ստրասբուրգյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումների հետ: Ես էլի իմ այն կարծիքին եմ, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք`տարբեր մոտեցումներով»: Տրամաբանական որոշում պե՞տք է լինի նման հայտարարության համար հարցին՝ Փոստանջյանն, ասել է, որ դա անձնական որոշում է եղել, եւ պատճառները պետք է Հակոբյանից պարզել:
Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here