տուն Լուրեր Զարուհի Փոստանջյանը ոչ մի տեղաշարժ չի ակնկալում Դավութօղլուի այցից

Զարուհի Փոստանջյանը ոչ մի տեղաշարժ չի ակնկալում Դավութօղլուի այցից

125
0

221066211355123585

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարˋ Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դեկտեմբերի 12-ին Հայաստանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի սպասվելիք այցից հետո հայ-թուրքական հարաբերություններում, նա պատասխանեց՝ոչ մի տեղաշարժ:

«Այն, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հեթական մի ավանտյուրան էր, որը համաձայնեց իրականացնել Սերժ Սարգսյանը, մնում ենք այդ կարծիքին եւ գտնում ենք, որ այդ արձանագրությունները ուղղակի դեմ են հայ ժողովրդի եւ ՀՀ-ի շահերին: Իսկ այցելությունը դա բնական է: Ես անձամբ ոչ մի տեղաշարժ չեմ ակնկալում, քանի որ ակնհայտ է որ Թուրքիան իր այս ցանկություններով, իր այսպիսի սահմաններով երբեք չի ցանականալու ՀՀ-ի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ՝ առանց նախապայմանների: Հստակ է, որ նախապայմանները կան, ներառված են թե արձանագրություններում, թե իրենց կողմից հրապարակված բազմաթիվ հայտարարություններում»,-ասաց Փոստանջյանը:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here