Զարուհի Փոտանջյանը պատասխանել է, որ չի գնացել. «Տեղեկացա, որ արգելանք է դրված տեսակցությունների վրա, մինչդեռ օրենքը չի ասում, որ պատգամավորներին է դա վերաբերվում: Սա, ես կարծում եմ, հերթական անգամ խոչընդոտ է ստեղծվել, որպեսզի հնարավորություն չընձեռնվի տեսակցել, որովհետև մենք չեննք մտնում այն խմբի մեջ, ովքեր որ հարազատի կարգավիճակում են, չէ, որ այդ արգելանքը միայն նրանց նկատմամբ է դրված»: Պատգամավորը նշել է, որ պրակտիկայում եղել են տեսակցության արգելանքներ, բայց ԱԺ պատգամավորները կարողացել են տեսակցել կալանավորին:
Araratnews.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ կասեք այն մասին, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Շանթ Հարությունյանն իրենց փոխանցել է, որ իր նկատմամբ բռնություն կիրառել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մինչդեռ այս հայտարարությանն, ինչպես գիտենք, հետևեց ոստիկանության հերքումը, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Նախ, միայն ոստիկանության հերքումով չի կարելի փարատել կասկածը։ Պարտադիր պետության կողմից պետք է տարվի քննություն, քանի որ պետության պոզիտիվ պարտականությունների մեջ է մտնում քննել ցանկացած հայտարարություն բռնության վերաբերյալ այն մարդու նկատմամբ, որը գտնվում է կալանքի տակ կամ գտնվում է պետական մարմինների վերահսկողության տակ: Տվյալ պարագայում պետությունը պետք է կատարի իր հետաքննչական ու հետաքննական գործառույթները»:
Էմմա Պալյան