տուն Քաղաքական Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է խաղատներում պարտված գումարների մասին(տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է խաղատներում պարտված գումարների մասին(տեսանյութ)

298
0

Այսօր Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Այնուհետև նա պատասխանել է պատվիրակների հարցերին:

Զարուհի Փոստանջյանն իր հարցի սկզբում շեշտել է, որ կեղծված ընտրությունների հետևանքով Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և անձնական հարց է ուղղել նրան: Փոստանջյանն ասել է, որ շատերին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը խաղամոլ է և վերջերս 70 մլն եվրո է պարտվել կազինոներից մեկում:

Այս պնդմանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, որ Զարուհի Փոստանջյանի թեկնածուն (Րաֆֆի Հովհաննիսյանը — խմբ.) չկարողացավ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ընտրություններում հաղթելու համար, և որ ինքն է հաղթել ընտրություններում. «Ես խորապես համոզված եմ, որ ներկայացնում են հայ ժողովրդին», — ասել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով խաղատների մասին հարցին` նա հավելել է, որ այնտեղ չի այցելում, չի այցելել, չունի 70 մլն գումար, իսկ եթե ունենար, ապա մի մասը կնվիրեր Զարուհի Փոստանջյանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here