տուն Քաղաքական Հայաստան Զարուհի Բաթոյանը՝ չաշխատող և աջակցության ծրագրերից չօգտվող քաղաքացիների մասին

Զարուհի Բաթոյանը՝ չաշխատող և աջակցության ծրագրերից չօգտվող քաղաքացիների մասին

830
0

Հրավիրված ասուլիսին սոցապնախարարն ընդգծեց, որ նախարարությունը մասնակցում է բոլոր ծրագրերի քննարկումներին:

Հղիների ծրագրի հետ կապված հարցին նախարարը պատասխանեց, որ այս պահին 5957 հաշվառված հղի կին կա, որից 3000 և ավելի շահառու արդեն ստացել է գումարը:

Նախարարը նշեց, որ կախված իրավիճակից, հնարավոր է, լինի ծրագրերի ևս մեկանգամյա աջակցություն, բայց այս պահին նման որոշում չկա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Araratnews.am լրատվականի այն հարցին, թե աջակցություն ստանալո՞ւ են այն ընտանիքները, որտեղ չկան անչափահաս երեխաներ, բայց կա թոշակառու, իսկ տան մյուս անդամներն էլ չեն աշխատում՝ նման իրավիճակում նախարարությունը ինչ լուծումներ է առաջարկում, պատասխանեց. «Այդ քաղաքացիները ստանում են կոմունալների հետ կապված, այսինքն՝ կոմունալ փոխահատուցման հետ կապված ծրագիրը բոլորի համար է՝ անկախ այն հանգամանքից, թե այս ծրագրերից որևէ մեկի շահառու հանդիսանում են, թե ոչ: Բացի այդ, ես նշեցի իմ խոսքում, եթե խոսքը սննդի փաթեթների կամ տարբեր այլ միջոցների մասին է, ապա այդ միջոցներով մարզպետարանների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների կողմից աջակցությունը տրամադրվում է: Այս պահին ծրագրերը այդպիսին են»:

Հայկ Մագոյան