տուն Քաղաքական Միջազգային Զարթնի՛ր, Օբամա, Ռուսաստանը մտել է Ուկրաինա․ Հազարավոր օգտատերեր գրոհել են ԱՄՆ նախագահի...

Զարթնի՛ր, Օբամա, Ռուսաստանը մտել է Ուկրաինա․ Հազարավոր օգտատերեր գրոհել են ԱՄՆ նախագահի ֆեյսբուքյան էջը

74
0

obama asleep

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ֆեյսբուքյան էջն այսօր գրոհվել է հազարավոր օգտատերերի կողմից, որոնք տեղեկացնում են Ռուսաստանի ագրեսիայի մասին Ուկրաինայի դեմ։

Օգտատերերի մեծ մասը հրապարակում են միևնույն տեքստն այն մասին, որ «Պուտինը ռուսաստանյան կանոնավոր զորքերով մտել է Ուկրաինա»։ «Արևմուտքը կարող է ընտրել՝ օգնել Ուկրաինային այսօր, կամ վաղը պայքարել Եվրոպայի համար»։ «Նովոազովսկը օկուպացվել է ռուսաստանյան զորքերի կողմից, իսկ բնակչությանն արգելել են լքել քաղաքը։ Արթնացե՛ք»։

Այս մտահոգությունը պայմանավորված է  նրանով, որ այսօր Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Ուկրաինայի արևելք մտցվել են ռուսական կանոնավոր զորքեր, որոնք պատրաստվում են նոր հարձակում գործել այլ բնակավայրերի վրա։