Թուրքիայի Սուպերլիգայում ընթացքի մեջ է 8-րդ տուրի «Կոնյասպոր» — «Յենի Մալատյասպոր» հանդիպումը։
Խաղի 1-ին րոպեին կարմիր քարտ է ստացել դաշտի տերերի դարպասապահ Սերկան Կիրինտիլին։ Նա շփոթել է տուգանային հրապարակի գիծն ու շատ ավելի առաջ գալով պարզ իրավիճակում որսացել է գնդակը։
Նշենք, որ հենց այդ տուգանայինից հյուրերը բացել են հաշիվը։ Այժմ ընդմիջում է։