Այսօր ցուցարարները փորձել են ինքնադատաստան տեսնել «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր, մեծահարուստ Նեստոր Շուֆրիչի նկատմամբ։ Ցուցարարները բռնել են Շուֆրիչին Ռադայի դռան մոտ։ «Բատկովշինա» ֆրակցիայի ղեկավար Արսենի Յացենյուկին և նրա թիկնապահին չի հաջողվել խլել Շուֆրիչին զայրացած մարդկանց ձեռքից։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Շուֆրիչին քաշելով տարել են դեպի Մայդան, իսկ ճանապարհին նրա ուղղությամբ վանկարկել են «Ամոթ, ամոթ»։ Վիտալի Կլիչկոն բեմից կոչ է արել հավաքվածներին՝ ինքնադատաստանի չենթարկել Շուֆրիչին։