տուն Քաղաքական Եւս մեկ աշխատանքից ազատում Աջափնյակում

Եւս մեկ աշխատանքից ազատում Աջափնյակում

327
0

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդան Զուռնաչյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,
անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին։

Հարգանքով՝ Վարդգես Զուռնաչյան»: