տուն Լուրեր Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

231
0

phpThumbՏեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։

Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>>Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել և  ներկայացվել  են <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:  Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել <<Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here