տուն Լուրեր «Երևան մոլ»-ում ռումբ չի հայտնաբերվել․ գլխավոր տնօրեն

«Երևան մոլ»-ում ռումբ չի հայտնաբերվել․ գլխավոր տնօրեն

259
0
«Երևան մոլ»

«Բոլոր ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, ռումբ չի հայտնաբերվել։ Հիմա լրացուցիչ ախտահանում կանենք, որից հետո կբացենք դռները հաճախորդների համար։ Մեյլով կզբաղվեն իրավապահները»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Ավելի վաղ ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ «Երևան մոլ»-ի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։ Վազրիկ Սեկոյանն էլ հայտնել էր, որ ռումբի մասին նամակ են ստացել էլփոստով՝ անհայտ բաժանորդից, որտեղ ռուսերեն լեզվով գրված է եղել, որ մոլի տարածքում 3 ռումբ է տեղադրված։

mamul.am