Օրական Երևանում առնվազն 2 մլն դոլարի սնունդ է վաճառվում: Այս հաշվարկները այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ տարեկան մոտավորապես 1 մլրդ դոլարի սննդի վաճառք է իրականացվում հանրապետությունում, որից մոտ 100 մլն-ը իրականացնում է Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, մոտ 50 մլն էլ՝ մյուս սուպերմարկետները: Բայց նրանց տեսակարար կշիռը աճելու միտում ունի:
Սուպերմարկետները այժմ կառուցվում են նախկին շուկաների տեղերում, այսինքն՝ նրանց վերացնելու հաշվին: Գ. Մակարյանը սա համեմատեց հեթանոսական աղոթատեղիների ավերման և դրանց փոխարեն եկեղեցիներ կառուցելու հետ: