«Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է:
Կենտրոնում հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ: Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը: Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի»:
Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից մամուլի ծառայությունից։