Հայաստանում շուտով կթողարկվի BlackCar հավելվածը՝ Aria Innovation Technologies ընկերության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս սմարթֆոնի օգնությամբ պատվիրել մեքենա: Թե ինչ է իրենից ներկայացնում համակարգը, ինչ ծառայություն է առաջարկում և ինչում է կայանում նրա կարևորությունը АРКА գործակալության հետ զրույցում ներկայացրել է Aria Innovation Technologies ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:
—Ինչպես առաջացավ սմարթֆոններով մեքենաներ պատվիրելու գաղափարը:
Ինքը ծրագիրը նախագծվել է Կալիֆոռնիայում: Ես հաճախ եմ այնտեղ լինում և հասկացա, որ անհրաժեշտ է ստեղծել ծրագիր, որը թույլ կտա ազատվել մի շարք կենցաղային խնդիրներից: Օրինակ, տնային աշխատանքներ կատարող արհեստավորներ կան, ովքեր ամենամոտն են ձեր տանը և կարող են մոտենալ կանչից 10-15 րոպե անց: Ծրագրի հիմնական խնդիրն այն է, որ սմարթֆոնի օգնությամբ դուք կարողանաք կանչել այդ պահին անհրաժեշտ մասնագետին, որը կարող է մաքսիմալ կարճ ժամանակում օգնության հասնել ձեզ:
Գալով Երևան, ես սկսեցի շուկան ուսումնասիրել և հասկանալ, թե հատկապես ինչ ծառայության կարիք են զգում երևանաբնակները, և հասկացա, որ ամենամեծ պահանջարկն ունեն մարդկանց տեղափոխմամբ զբաղվող տաքսի ծառայությունները: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար հրավիրվեցին լավագույն մասնագետներ տեղի Studio One ընկերությունից: Չնայած այն հանգամանքին, որ Երևանում համեմատաբար տաքսի ծառայությունները մատչելի են և կազմակերպված, սակայն բացակայում է արագ պատվիրելու համակարգը: Ահա հենց այս նպատակով է ստեղծվում BlackCar հավելվածը:
—Ինչ է իրենից ներկայացնում հավելվածը և ինչպես է այն գործում:
Ընդամենը մի քանի հպում ձեր սմարթֆոնին՝ և մեքենան արդեն պատվիրված է: Ընդ որում, այդ ամենի համար անհրաժեշտ չէ զանգ կատարել և պատվերը փոխանցել օպերատորին: Հավելվածը դեռևս հասանելի է iOS համակարգի համար, բայց որոշ ժամանակ անց այն նաև հասանելի կլինի Android համակարգի համար: Մենք աշխատել ենք ինտերֆեյսն անել առավելագույն պարզ և սկզբում կլինի հայերեն ու անգլերեն լեզուներով, սակայն հետագայում կլինեն նաև այլ լեզուների հնարավորություններ: Ծառայությունից օգտվողները, տեղ հասնելուն պես, կկարողանան նաև գնահատել իրենց մատուցված ծառայությունը, և այն վարորդները, որոնք քիչ բալեր կստանան, հետևաբար քիչ կլինի նաև իրենց վարձատրությունը, իսկ 2 բալից ցածր ստանալու դեպքում՝ կհեռացվեն աշխատանքից:
—Ինչպես է իրականացվում ծառայության վճարումը:
Ծրագրի նորամուծություններից մեկն էլ այն է, որ կարելի է ոչ միայն հեռախոսով պատվիրել մեքենա, այլ նաև կարելի է նաև վճարումը կատարել: Այս պահին, Երևան քաղաքում, համացանցի հետ կապված կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ մենք, արդեն մի քանի ամիս է, աշխատանքներ ենք տանում: Ներկայում ծրագրից օգտվողների համար հասանելի է Tel-Cell համակարգը, բանակցություններ են տարվում նաև Idram և Mobidram ընկերությունների հետ:
Ամբողջական հարցազրույցն այստեղ