Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը` Վերին Անտառային 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային 122 հասցե, նախատեսվում է անվանակոչել ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվամբ՝ «Գոհար Գասպարյան փողոց»։
Այս մասին Երևան քաղաքի ավագանին որոշում կկայացնի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ: