Շենգավիթում բնակվող 41-ամյա տղամարդը ծեծել է 10-ամյա որդուն՝ երեխայի մոր ծնողների հետ իրենից թաքուն շփվելու և հեռախոսազրույց ունենալու համար։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 10-ամյա տղան շփվել է մորական կողմի տատիկի ու պապիկի հետ, ինչը դուր չի եկել հորը, բարկացել է և ծեծել նրան՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով որդու մարմնի տարբեր հատվածներին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան վերադառնալով տուն պարզել է, որ տղան կրկին կապ է հաստատել մայրիկի ծնողների հետ, ինչի պատճառով կրկին ծեծել է որդուն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին, ոտքերին, ձեռքերին և աճուկային հատվածներին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում երեխայի հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործն արդեն իսկ մուտքագրվել է դատարան և այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ Վահե Միսակյանի նախագահությամբ։