տուն Հասարակություն Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

275
0

Երևանում սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն, որն իրականացվում է Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներում: Դիմումներ կարող էք ուղարկել հետևյալ հասցեներով` [email protected] , [email protected], [email protected], facebook.com/pg/ngomayri/about/ ՝ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:
Կարող եք ուղարկել Ձեր վիդեո/աուդիո հոլովակը, որն ունի 5 րոպե տևողություն, ներառական է և որակյալ, և մասնակցել գալա համերգին, որը տեղի կունենք հոկտեմբերի 9-ին:
Եվ դա դեռ ամենը չէ։
Թատերական Լաբորոտորիա կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը: Կարող եք ընտրել 10 աշխատանքային խմբերից մեկը, Թատերական արվեստ, Հայկական պար,Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենատալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն, Խոհանոց և Հոկտեմբերի 12-ին կկարողանաք մասնակցել Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը և եզրափակիչ հյուրասիրությանը: