Դեկտեմբրի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային ահայելիները։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։