տուն Լուրեր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մարգարյան 37 նորակառույց շենքի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մարգարյան 37 նորակառույց շենքի բացմանը

270
0

002bnakar.28.12Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտին նոր բնակարանների բանալիներ է հանձնել վթարային շենքերում ապրող 114 ընտանիքների: Մարգարյան 37 հասցեի նորակառույց շենքում Ամանորը կդիմավորեն 4-րդ կարգի վթարայնության Հալաբյան 3 բազմաբնակարան, Նոր Արեշի 35-րդ փողոցի 127/1, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և Սիսակյան 3 հանրակացարանային շենքերում ապրող ընտանիքները:
Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում.

<<Սա եղել է ՀՀ նախագահի ծրագիրը և մենք մեր առջև խնդիր էինք դրել ՀՀ կառավարության հետ համատեղ 2013թ-ին 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող շուրջ 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ 200 ընտանիքներն ունեն նոր բնակարաններ: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն 2014թ. համայնքային բյուջեում մենք ներառել ենք ևս մեկ բազմաբնակարան շենքի կառուցում: Մայրաքաղաքում խնդրին ընդհանուր լուծում տալու համար մեզ անհրաժեշտ է վեց բազմաբնակարան շենք կառուցել և, համոզված եմ, որ գալիք տարիներին անպայման ամբողջությամբ լուծում կտանք այս խնդրին>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի շահագործման հանձնված Սիսակյան 22 հասցեի բազմաբնակարան շենքը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով:

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրն իրականացնելու համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են Ամանորի ամենասպասված նվերը:

Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության տակ, ինչին հաճախ Տարոն Մարգարյանը հետևել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ: Երեք մուտքերից բաղկացած նորակառույցն ապահովված է անհրաժետ բոլոր պայմաններով:

Բնակարանները բնակիչներին հանձնվում են նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում, յուրաքանչյուր բնակարան ապահովված է ջեռուցման անհատական համակարգով: Բնակելի շենքը հարմարեցված և մատչելի է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here