«Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 17․12․2019 թ․ կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է ևս երեք բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ ավտոմեքենա:
Քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պայմանագրով նախատեսված երկու մեքենան հանձնվել էր նախորդ շաբաթ։
«Այս բազմաֆունկցիոնալ մեքենաները կծառայեն քաղաքում ձյան մաքրման գործին: Ամռան ամիսներին դրանք կշահագործվեն որպես ջրցաններ։
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ։