Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Ընդհանուր հաշվով, ըստ Կարապետյանի, Երևանն ունեցավ 6 նման մեքենա:
«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։ Ու դրա շնորհիվ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային) մեքենա։
«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ):
Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-ասված է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակի գրառման մեջ։