տուն Լուրեր Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը թքած ու­նի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց վրա. Զա­րու­հի Բա­թո­յան

Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը թքած ու­նի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց վրա. Զա­րու­հի Բա­թո­յան

233
0


g_image

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» Էրեբունի Երևան տոնի նախօրեին ասուլիս էր հրավիրել, որպեսզի Երևանի բնակիչների և քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրի հաշմանդամություն ունեցող 60 000 համաքաղաքացիների խնդիրներին, ովքեր, ըստ դաշինքի ներկայացուցիչների, շարունակում են ապրել մեկուսի կյանքով, քանի որ քաղաքապետարանը թքած ունի նրանց վրա։

Դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանը հիշեցրեց տոնակատարության համար հատկացված գումարի չափը՝ 200 մլն դրամ, ապա ավելացրեց, որ քաղաքապետարանը, թեև որոշում էր ընդունել 10 ավտոբուս հատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխության համար, սակայն այդպես էլ գումարներ չհատկացրեց։

«Դա նշանակում է, որ քաղաքապետարանը թքած ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա։

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ չնայած Երևանի զարգացմանը, լայնածավալ ծրագրերին և միջոցառումներին, մայրաքաղաքը դեռևս անմատչելի է նրանց համար, և որևէ էական քայլ արված չէ։ Նա նշեց 2013թ-ի ընթացքում տեսանելի փոփոխությունները, թերևս, միայն որոշ մայթերի մոտ կառուցված նոր թեքահարթակներն են, որոնք ի տարբերություն նախորդների, ավելի ճիշտ են կառուցված։

Ասուլիսին ներկա Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ ցանկացած կառույցի հարմարավետությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար օրենքով սահմանված պահանջ է, որի վերաբերյալ Հայաստանը ստորագրել է միջազգային կոնվենցիա։

§Այսինքն՝ օրենսդրական բաց չկա, խնդիրը դրանց կիրառման մեջ է, որոնք մեծամասամբ չեն կիրառվում, կամ էլ կիրառվում են, սակայն թերի են, անփույթ¦,- ասաց նա։

Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ նման քաղաքաշինական նորմերի խախտման դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանված, ինչը սակայն, մեծամասամբ չի կատարվում։ «Այդ անգործությունը նկատվում է ինչպես հին, այնպես էլ նոր կառուցվողների մոտ»,- ասաց նա։

Դաշինքի անդամ «Հայ մայրեր» ՀԿ-ի նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ իրենց կազմակերպությունում շուրջ 150 փոքրիկներ են ընդգրկված, որոնք ունեն հաշմանդամություն։

«Այսօր հիմնանորգում են նոր դպրոցներ, որոնց բացմանը ներկա են լինում քաղաքապետը, կրթության և գիտության նախարարը և տարբեր այլ պաշտոնյաներ, բայց ոչ մի դպրոց ու մանկապարտեզ նույնիսկ ներառական կրթության համար հարմարեցված չեն հաշմանդամների համար։ Կան մանկական խաղահրապարականեր, այգիներ, բայց հաշմանդամություն ունեցող փոքրիկները ստիպված են նստել տանը»,- ասաց նա։

Նարինե Մանուկյանի խոսքով՝ ողջ բեռը ընկնում է ծնողի վրա։ Չկա նույնիսկ տրանսպորտ, որպեսզի գնան վերականգնողական բուժում ստանալու։ «Այն ծնողը, ով կարող է տաքսիով գնալ, նրանք տանում են, իսկ մյուսների դեպքում, երբ չունեն այդ գումարը՝ ստիպված են նստել տանը»,- ասաց նա՝ շեշտելով Երևանի ներառական կրթության համար հիմնովին կառուցված 174 դպրոցը, որտեղ կառուցվել է ընդամենը մեկ թեքահարթակ, որը չի համապատասխանում նորմերին և այնտեղով չի կարող հաշմանդամ երեխան անցնել։

Ըստ նրա, այս ամենն ունի հեշտ լուծում. ընդամենը հետևել օրենքի պահանջին և պահանջել, որ դրանք կատարվեն։

Դաշինքի նախագահ Սուրեն Օհանյանը նշեց, որ դաշինքը, որում ընդգրկված են շուրջ 20 ՀԿ-ներ, գործում է շուրջ 7 տարի և նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն է։ Սակայն նա ցավով նկատեց, որ 20 տարի է բարձրաձայնում են հաշմանդամների համար նույն խնդիրները, ինչը, ըստ նրա, արդեն խայտառակություն է։

 tert.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here