տուն Լուրեր Երևանի ոստիկանապետը խոստացել է խոսել բերման ենթարկվածների մասին

Երևանի ոստիկանապետը խոստացել է խոսել բերման ենթարկվածների մասին

222
0

Կենտրոնի ոստիկանության դիմաց դեռևս շատ քաղաքացիներ են կանգնած, ովքեր սպասում են Երևանի ոստիկանապետին, ով մետ կես ժամ առաջ խոստացել է դուրս գալ և տեղեկություններ հաղորդել բերման ենթարկվածների վերաբերյալ: Նշենք, որ ըստ ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչների բերման ենթարկվածների թիվը 37-ն է:  Նշենք, որ քիչ առաջ Կենտրոնի ոստիկանություն են ժամանել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ովքեր ցանկացել են ինֆորմացիա ստանալ բերման ենթարկվածների վերաբերյալ: Դրանից առաջ ոստիկանության բաժանմունքում եղել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան ոչ միայն բերման ենթարկվածներ, այլ նաև վիրավորներ:

Էմմա Պալյան1457555_547067808712800_707092494_n

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here