տուն Հասարակություն Իրավական Երևանի Մուշ թաղամասում գրանցված ծեծի հանգամանքները ոստիկանությունը պարզում է. Էդգար Ջանոյան

Երևանի Մուշ թաղամասում գրանցված ծեծի հանգամանքները ոստիկանությունը պարզում է. Էդգար Ջանոյան

301
0

Երեկ գիշեր Երևանի Մուշի թաղամասում գրանցված ծեծի հանգամանքները ոստիկանությունը պարզում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Երևանի Մուշ թաղամասում գրանցված դեպքի վերաբերյալ երեկ գիշեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, կատարվում են անհրաժեշտ միջոցառտումներ, կատարվածի հանգամանքները պարզվում են»,-ասաց Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30-23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը, տեղեկացրել էր A1plus.am-ը: