Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականն այս տարվա հունվար–նոյեմբերին կազմել է 100.5%, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.5%: Փաստացի հավաքված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3 մլրդ 236 մլն դրամով:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին հաստատել էր 2019 թ.-ի բյուջեն` 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախս, պակասուրդը՝ 1 մլն 269.240 հազ. դրամ։–0–