տուն Հասարակություն Երևանի աղբահանությամբ զբաղվող հիմնարկը 853 աշխատակցով կհամալրվի

Երևանի աղբահանությամբ զբաղվող հիմնարկը 853 աշխատակցով կհամալրվի

475
0

Երևանի աղբահանություն իրականացնող հիմնարկը նախատեսվում է համալրել 853 աշխատակցով, այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որոնց միջոցով հնարավոր է պատշաճ աղբահանություն կատարել: Այս մասին այսօրվա ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, ապա մեր հիմնարկի ծախսային բյուջեն որևէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, և յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները: Համենայնդեպս, սանիտարական հիմնարկի համար ծախսվելիք մեր գնահատած բյուջեն այս պահին մեկ տարվա համար չի գերազանցում 5 մլրդ 170 մլնը»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here