Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը՝ նոր դեպքի մասին չէ:
Տեղեկությունը վերաբերում է շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ ՊԵԿ-ը արդեն տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում՝ լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։
Նշենք, որ լուրի աղբյուրը հանդիսանում է ռուսական vestivrn.ru կայքը:
Ինչպես հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից, Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փաստը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից:
Ի դեպ՝ հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ: