տուն Աշխարհ Երևանը զարդ է ճանապարհորդության, գինու և լավ տրամադրությունների համար. Forbes

Երևանը զարդ է ճանապարհորդության, գինու և լավ տրամադրությունների համար. Forbes

592
0

Մարդկային քաղաքակրթության ստեղծման օրրանը՝ Հայաստանը, իր՝ Հռոմից էլ հին մայրաքաղաք Երևանով, մշտապես աշխարհին գրավել է իր ինքնատիպ ճարտարապետական լուծումներով, կոթողների յուրօրինակ գրավչությամբ:

Հանրապետության հրապարակի երգող շատրվանները

Մեր սիրելի «վարդագույն քաղաքի» պատմությանն է անդրադարձել Forbes-ի սյունակագիր Թոմ Մուլլոն՝ նշելով, որ քաղաքամայր Երևանը, ըստ վիճակագրության, աշխարհի մյուս քաղաքների համեմատությամբ անվտանգ է, որտեղ կարելի է հանգիստ զբոսնել, մեկ գավաթ սուրճ խմել և Կասկադի բարձրությունից հիանալ քաղաքի համայնապատկերով, հարակից ճարտարապետական լուծումներով և մասնավորապես՝ գիշերային լույսերով զարդարված հին ու բարի քաղաք Երևանի գրավչությամբ:

Կասկադ

Նշենք, որ հեղինակն անդրադարձել է նաև Ալեքսանդր Թամանյանին ու Կասկադի ստեղծման պատմության էջերին՝ ներկայացնելով հակիրճ տեղեկություն մայրաքաղաքային ճարտարապետությունից:

Թոմ Մուլլոն գրում է՝ Կասկադ համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։

Հավելենք, որ Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային միության փլուզման հետևանքով, իսկ 2002 թվականին՝ ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013) Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության հետ նախաձեռնեց Կասկադի վերականգնումը:

Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Անդրադարձը՝ Վարդիթեր Գիշյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here