տուն Քաղաքական Միջազգային Երրորդ փորձից հետո միայն Հռոմի պապը օրհնել է Ռասել Քրոուին և Նոյ...

Երրորդ փորձից հետո միայն Հռոմի պապը օրհնել է Ռասել Քրոուին և Նոյ ֆիլմը

103
0

baae9__russell-crowe-pope-vatican

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը երեկ հանդիպել է դերասան Ռասել Քրոուի հետ և օրհնել Դարեն Արանովսկու «Նոյ» ֆիլմը, որում ավստրալիացի դերասանը կատարում է գլխավոր դերը։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Ռասել Քրոուի խոսքերով՝ Ֆրանսցիսկոսը հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել ֆիլմին և հետևողականություն է դրսևորել իր խոսքերում և գործերում։ Քրոուն հայտարարել է, որ մեծ պատիվ էր հայտնվել Վատիկանում այն բանից հետո, երբ մեծ վեճեր կային «Նոյ» ֆիլմի շուրջ։ Քրոուին հաջողվել էր հանդիպել Հռոմի պապի հետ միայն երրորդ փորձից։ Նախորդ երկու փորձերն անհաջողությամբ էին պսակվել, քանի որ Վատիկանը հետաձգում էր դրանք։

Ֆիլմը քննադատության է ենթարկվել աստվածաշնչյան տեքստին չհամապատասխանելու, ինչպես նաև հարբած Նոյի դրվագների համար։ Բացի այդ, մուսուլմանական ավանդույթը թույլ չի տալիս առաքյալների պատկերում, որոնցից մեկը նաև Նոյն է։ Մի շարք իսլամական երկրներում ֆիլմ արգելված է։