Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառում. ՓՄՁ:
Բանախոսը ներածական մասում ևս մեկ անգամ ներկայացրեց աջակցության երրորդ ծրագիրը: Նաիրա Մարգարյանը նշեց, որ արվել են հավելումներ՝ ընդգրկելով ՓՄՁ-ների շրջանակը, թե ովքեր կարող են օգտվել այս աջակցությունից:
Այն ՓՄՁ-ները, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է 24-500 միլիոն դրամ:
Փոխնախարարը նշեց, որ դիմումների արդյունքում եղել են փոփոխություններ: Վարկային և բանկային բարվոք վիճակը մնացել է անփոփոխ: Ներգրավվել են մի շարք տնտեսվարողներ` մշակող արդյունաբերություն, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ` առողջապահություն, ինչպես նաև տուրիստական կազմակերպություններ, սպորտային ակումբներ, լողավազաններ, հանգստի և ժամանցի կենտրոններ, առանձին շինարարություն և այլն, որոնք կրկին տուժող կողմերից են:
Պետության վարկավորման կանոններում եղել են փոփոխություններ հատկապես ՊԵԿ պարտավորությունների շրջանակում, ինչը հնարավորություն կտա օգտվել աջակցությունից:
«2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանակում շրջանառությունը չպիտի լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը: Փոփոխություն է եղել նաև հարկային պատմություն ֆիլտրում: Եթե 2019 թվականի դեկտեմբերից չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա ևս կարող է մասնակցել այս ծրագրին:
Փատաթղթերի պահանջներին բավարարող տնտեսվարողներին վարկեր տրամադրվում է 36 ամիս ժամկետով, առաջին 6 ամիսը վճարում չի նախատեսվում, իսկ 24 ամիսը կլինի անտոկոս: Գումարները չեն տրամադրվում կանխիկ: Տրամադրվում են ըստ օգտագործման մեխանիզմների: Ունենք 460 հաստատված վարկ և շուրջ հազարից ավելի դիմումներ»,- ընդգծեց փոխնախարարը:
Հայկ Մագոյան