տուն Լուրեր Երրորդ Հանրապետության վարչապետները

Երրորդ Հանրապետության վարչապետները

328
0

Araratnews.am-ը ներկայացնում է տեղեկություններ ՀՀ 12 վարչապետների մասին:

arm139655255250

ՀՀ առաջին վարչապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1990-1991 թթ.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

13 փետրվարի 1946 թ., ք. Գյումրի

Կրթություն
1963-1968 թթ. — Երևանի պետական համալսարան
1966-1967 թթ. — Մոսկվայի պետական համալսարան
1969-1972 թթ. — Միութենական ակադեմիայի Նովոսիբիրսկի բաժանմունքի ասպիրանտ:

Աշխատանքային գործունեություն
1972-1990 թթ. — ԵՊՀ ՝ դասախոս
1988 թ. — «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կոորդինատոր
1990 թ. — Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1991 թթ. — ՀՀ վարչապետ
1992-1993 թթ. — ՀՀ անվտանգության գծով Պետնախարար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, միաժամանակ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար
1995-1999 թթ. — ՀՀ ԱԺ պատգամավոր
2009 թ. մարտից` Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի նախագահ:

Այլ տվյալներ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
ՀՀՇ վարչության առաջին նախագահն է, ԱԺՄ կուսակցության հիմնադիրը և նախագահը: Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:

Կուսակցական պատկանելությունը
ԱԺՄ հիմնադիր, նախագահ

 

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ.-ի մարտի 23, Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն

Կրթություն
1965-1970թթ. Երևանի պետական համալսարան
1970-1973թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1973-1987թթ. ԵՊՀ, Երևանի ժողտնտեսության ինստիտուտ՝ դասախոս
1977-1978թթ. Հարավսլավիա՝ այցելու դասախոս
1987-1990թթ. ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժին՝ բաժնի վարիչ
1990-1991թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
1991-1995թթ. ՀՀ փոխնախագահ
1991-1992թթ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
1996թ. փետ.-ից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ

Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների դոկտոր
ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ
Տեղեկատվության միջազգային ակադեմիայի իսկական անդամ
Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ
«Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող
«Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

 

 

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

01.08.1992 — 30.01.1993

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ. մայիսի 30, ք. Երևան

Կրթություն
1966-1972թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1972-1977թթ. Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիա՝ ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ
1977-1984թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա՝ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի պետ, ռադիոֆիզիկական չափումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ
1984թ. «Հայավտո» գործարան՝ արտադրական-դիսպետչերական բաժնի պետ
1984-1986թթ. Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1986-1987թթ. Չարենցավանի կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1987-1990թթ. Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ՝ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
1992-1993թթ. ՀՀ վարչապետ
1993-1996թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ (Ազգային ժողով)՝ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ
1996-1998թթ. ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
1998-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ
1999-2000թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար
2000թ.-ից Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողով՝ նախագահի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

12.02.1993 — 04.11.1996

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ.-ի հոկտեմբերի 18, ք. Երևան

Կրթություն
1975-1979թթ. Երևանի ժողտնտեսության ինստիտուտ
1982-1985թթ. ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1979-1981թթ. Ծառայություն խորհրդային բանակում
1990-1993թթ. ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար
1991թ.սեպտեմբեր-նոյեմբեր  ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար
1993-1995թթ. ՀՀ վարչապետ
1995թ. հուլիսին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվել է ՀՀ վարչապետ, պաշտոնավարել է մինչեւ 1996թ.
1996-1997թթ. Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) խորհրդական
1998-2006թթ. Երեւանի կոնյակի գործարան` փոխնախագահ եւ մարդկային ռեսուրսների եւ խաղողի գնումների գծով տնօրեն

Այլ տվյալներ
Տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր
Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս
1995թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ
1998թ. ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է  հազարամյակի մարդ
2005թ. “Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի” կոչում:
2006թ. ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է “ՀՀ անկախության ձեռքբերման եւ կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսական գործիչ”:
7 գրքի, 52 գիտական հոդվածի հեղինակ

Կուսակցական պատկանելությունը
«Ազատություն» կուսակցության նախագահ
ՀԱԿ հիմնադիր անդամ

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

01.11.1996 — 28.02.1997

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1953թ.-ի հունիսի 23, ք. Երևան

Կրթություն
1970-1976թթ. Երևանի պետական համալսարան
1976-1978թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1979-1984թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ ասիստենտ
1984-1985թթ. Քեմբրիջի համալսարան/Մեծ Բրիտանիա/՝ այցելու դասախոս
1985-1992թթ. ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոն՝ դասախոս
1990-1992թթ. ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոն՝ ամբիոնի վարիչ
1992-1993թթ. ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
1993-1994թթ. ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում
1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում
1996-1997թթ. ՀՀ վարչապետ
1998-2000թթ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում

Այլ տվյալներ
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ
Պանհայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
51 գիտական հոդվածների և 3 ձեռնարկների հեղինակ (քաղաքական, տեսական ֆիզիկայի, աստրոֆիզիկայի և համակարգչային մոդելավորման թեմաներով)

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

01.03.1997 — 28.02.1998

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ,  ծննդավայր
31 օգոստոսի, 1954թ., ք. Ստեփանակերտ

Կրթություն
1977-1982 թթ. — Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ:

Աշխատանքային գործունեություն

1975-1977 թթ. — աշխատանքային գործունեություն Ստեփանակերտի և Մոսկվայի տարբեր ձեռնարկություններում
1980-1981 թթ. — Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան՝ ինժեներ-մեխանիկ
1981-1985 թթ. — ՀԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմ, տարբեր պաշտոններ, այդ թվում` քաղկոմի երկրորդ քարտուղար
1986 թ. — ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղկոմի հրահանգիչ
1987-1989 թթ.- Ղարաբաղի մետաքսի գործարանի կուսակցական կազմակերպության ղեկավար
1989-1995 թթ. — երկու անգամ (1989, 1991 թթ.) ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է Գերագույն խորհրդի նախագահության անդամ
1991-1992 թթ. — ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
1992-1994 թթ. — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ԼՂՀ վարչապետ
1994-1997 թթ. — Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ
1997-1998 թթ. — ՀՀ վարչապետ
1998-2008 թթ. — ՀՀ նախագահ
2009 թ.-ից` “Սիստեմա” ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն:

Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում:
Արցախի Հերոսի “Ոսկե Արծիվ” շքանշան (ԼՂՀ), “Գրիգոր Լուսավորիչ” շքանշան (ԼՂՀ), Պատվո Լեգիոնի շքանշան (Ֆրանսիա), Մեծ Խաչի Ասպետ
Պատվո Շքանշան (Վրաստան) , Պատվո Շքանշան (ՄՕԿ)
“Վիտաուտաս Մեծ” շքանշան (Լիտվա), Մեծ Խաչի Ասպետ, “Սպիտակ Արծիվ” շքանշան (Լեհաստան),“Փրկչի” շքանշան (Հունաստան), Լիբանանյան մայրու շքանշան (Լիբանան):

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

 

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ

01.03.1998 — 30.05.1999

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1965թ.-ի հունվարի 23, ք. Գյումրի

Կրթություն
1981-1986թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան
1986-1989թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1989-1992թթ. – Մոսկվայում ՀՀ մշտական նեկրկայացուցչության տնտեսական քաղաքականության բաժնի պետի տեղակալ և ԽՍՀՄ արտաքին պարտքի հարցերով պետական հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:
1992-1994թթ. «Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորման գլխավոր տնօրեն
1994-1997թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ
1997-1998թթ. ՀՀ ֆինանսների, այնուհետև ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
1998-1999թթ. ՀՀ վարչապետ
1999-2000թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարար
2000թ.-ից Մարդկային զարգացման միջազգային կենտրոն՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ
2001թ.-ից ԲՄԿ ՊՈՒՀ Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Ռեկտոր

Այլ տվյալներ
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

 

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

01.06.1999 — 27.10.1999

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1959թ.-ի մարտի 5, Արարատի մարզ, գ. Արարատ

Կրթություն
1976-1980թթ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1979-1983թթ. Արարատի միջնակարգ դպրոց՝ ուսուցիչ
1983-1986թթ. Արարատի ցեմենտի գործարան՝ կոմերիտմիության քարտուղար
1986-1989թթ. «Գարուն» ամսագիր՝ գլխավորել է հրապարակախոսության բաժինը
1990-1995թթ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1990-1992թթ. Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
1990-1992թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատար
1991-1992թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1992-1993թթ. ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ
1993թ.-ից «Երկրապահ» կամավորական միության նախագահ
1993-1995թթ. ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար
1995-1999թթ. ՀՀ պաշտպանության նախարար
1999թ. ՀՀ վարչապետ
1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել է Ազգային Ժողովում կատարված ահաբեկչական ակտի ժամանակ:

Այլ տվյալներ
Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս», Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ:
Արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, հրապարակախոսական հոդվածների և գրքերի հեղինակ:
Գրականության բնագավառում Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր:

Կուսակցական պատկանելությունը
Հանրապետական կուսակցության առաջնորդ
«Միասնություն» դաշինքի համանախագահ

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

01.11.1999  — 30.04.2000

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1961թ.-ի հուլիսի 22, Արարատի շրջ., գ. Արարատ

Կրթություն
1979-1981թթ. Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարան
1984-1989թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1981-1983թթ. Ծառայություն խորհրդային բանակում
1989-1993թթ. «Արարատարդշին» տրեստ՝ տարբեր պաշտոններ
1993-1998թթ. «Արարատցեմենտ» արտադրական միավորում՝ գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծի տնօրեն
1998-1999թթ. «Արարատցեմենտ» ՊՓԲԸ՝ տնօրեն
1999-2000թթ. ՀՀ վարչապետ
2000թ. «Արարատցեմենտ» ՊՓԲԸ՝ տնօրեն

Այլ տվյալներ
«Երկրապահ» կամավորականների միության անդամ

Կուսակցական պատկանելությունը
1999-2001թթ. եղել է ՀՀԿ անդամ: 2001թ. հիմնադրել է «Հանրապետություն» կուսակցությունը:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

12.05.2000 — 25.03.2007

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1951թ.-ի հունիսի 12, ք. Երևան

Կրթություն
1967-1972թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում

Աշխատանքային գործունեություն
1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ
1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գլխավոր ինժեներ
1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ
1979-90թթ. Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ
1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում՝ ինֆորմացիայի բաժնի ղեկավար
1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ կրտսեր գիտաշխատող
1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր
1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը
2000-2007թթ. ՀՀ վարչապետ
2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Քաղաքական գործունեությունը
Քաղաքականությամբ զբաղվել է 1965թ — ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Պարգևներ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

04.04.2007 — 09.04.2008

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
30 հունիսի 1954 թ., ԼՂ, ք. Ստեփանակերտ

Կրթություն
1971 — 1979 թթ. — ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն
1975-1979 թթ. — Երևանի էլեկտրատեխնիկական գործարան՝  խառատ
1979-1988 թթ. — ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական
1989-1993 թթ. ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն
1990 թ. — Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1993-1995 թթ. — ՀՀ պաշտպանության նախարար
1995-1996 թթ. — ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար
1996-1999թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
1999-1999թթ.՝ ՀՀ ազգային անվտանգության նախարար
1999-2000 թթ. — ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
1999-2007 թթ. — ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2000-2007 թթ. — ՀՀ պաշտպանության նախարար
2007-2008 թթ. — ՀՀ վարչապետ
2008 թ.-ից` ՀՀ նախագահ:

Այլ տվյալներ
Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» և «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգևներ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Պաշտոնը ստանձնել է 9 Ապրիլ 2008

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1960 թ., 29 հունվարի, ք. Կիրովական (Վանաձոր)

Կրթություն
1977-1978 թթ. — ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան
1978-1980 թթ. — ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ
1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1983-1987 թթ. — Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա
«Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1994 թ. — ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. — ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:

Աշխատանքային գործունեություն
1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. — ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. — Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ
2012 թ. հունիսի 2 — ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:
2013 թվականի ապրիլի 19-ին վերանշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում:

2014-ի ապրիլի 4-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ: