տուն Քաղաքական Հայաստան Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև...

Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն. ՀՀ կառավարություն (տեսանյութ)

231
0

Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:

«Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն։

6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30֊ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։

3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս»,- ասված է հաղորդագրության մեջ: