տուն Հասարակություն Երվանդ Մանարյանի կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն...

Երվանդ Մանարյանի կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում. վարչապետ

239
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին:

Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը:

Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը:

Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:

%d bloggers like this: