Իսրայելական բանակը ձյան դեմ պայքյարելու համար Երուսաղեմը կոլապսից փրկելու համար փողոց է դուրս բերել զինվորական ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Զինվորականներն օգնում են մեքենաները դուրս բերել ձյան տակից: Ավելի վաղ նրանք մեքենաներից դուրս էին բերել հարյուրավոր վարորդների: Մեկ օրվա ընթացքում Երուսաղեմում տեղացել է մոտ կես մետր ձյուն: Կտրված էլեկտրալարերի պատճառով հարյուրավոր բնակարաններ մնացել են առանց հոսանքի: Իշխանությունները վարորդներին խնդրում են առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ փողոցներ: