Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ երկրպագուների կողմից իրեն ուղղված վիրավորական կոչերը ամենևին էլ ռասիստական չեն։
«Չեմ կարծում, թե այդ վերաբերմունքն ինչ-որ կերպ կապ ունի ռասիզմի հետ։ Չեմ հավատում, որ Իսպանիայում առհասարակ նման բան կա։ Վիրավորական կոչերն ուղղված են ինձ, որպեսզի ինձ հունից հանեն և ստիպեն, որ վատ խաղամ։ Դա նորմալ է, պետք չէ վիրավորվել այն բանից, թե ինչ են ասում մարդիկ։ Պետք է շարունակել պրոֆեսիոնալ մնալ և ամբողջությամբ ուժերը տալ խաղադաշտում։ Ես «Ռեալի» երկրպագուներից լուրջ աջակցություն եմ զգում, և դա գերազանց է։ Ես հարմարավետ եմ ինձ զգում Իսպանիայում», — ասել է Ռոնալդուն։ Այս մասին գրում է A Bola-ն։