տուն Աշխարհ Արդեն երկրորդ պայթյունը՝ Նիդերլանդներում

Արդեն երկրորդ պայթյունը՝ Նիդերլանդներում

362
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Նիդերլանդների մայրաքաղաքում պայթյուն էր որոտացել։

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ այդ պայթյունից կես ժամ անց տեղի է ունեցել եւս մեկը` այս անգամ Կերկրադե քաղաքում։ Այս մասին հաղորդում է NU.nl-ը։

Ըստ տեղեկության` երկրորդ պայթյունը տեղի է ունեցել փոստային ընկերության տեսակավորման կենտրոնում։ Ենթադրվում է, որ պայթուցիկը եղել է նամակում կամ ծանրոցի մեջ։

Տուժածներ չկան։

Ոստիկանությունը դեռ չի կարող ասել, թե կապ կա՞ արդյոք Ամստերդամի եւ Կերկրադեի պայթյունների միջեւ։