Թաիլանդ
Այս հրաշալի երկիրը պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին: Դուք կարող եք ընտրել նրա հիասքանչ շրջաններից յուրաքանչյուրը, օրինակ, Չանգ Մեյը: Այստեղ կարելի է գտնել մատչելի բնակարան և ամսական վճարել 30 դոլար: Ընդ որում, գեղեցիկ տնակը կարող է ոչ ուղղակի ծովափին լինել, այլ նրան շատ հասանելի հեռավորության վրա: Ուտելիքները նույնպես բավականին մատչելի են:
Ուտելիքն այստեղ հասարակ է` մրգեր, բանջարեղեն, միս: Դրանք Դուք կարող եք գտնել տեղական շուկայում: Իսկ եթե չեք ցանկանում ինքներդ պատրաստել, ապա մի քանի դոլարով կարող եք պատրաստի համեղ ընթրիք գնել:
Կամբոջա
Այստեղ հարմարավետ բնակարան վարձելը կարժենա 200 դոլար: Զբոսաշրջիկների ակտիվ հոսքը դեպի երկիր բարձրացրեց անշարժ գույքի գները: Մթերքներն այստեղ արժեն մոտ 2 դոլար, եթե ընթրում եք ռեստորանում, և 1 դոլար, եթե այն գնում եք շուկայից:
Ֆիլիպիններ
Այս հեքիաթային երկիրը նույնպես շատ հյուրընկալ է: Այստեղ կարելի է վարձակալել բնակարան մոտ 360 դոլարով: Սակայն, եթե այցելեք ամենահայտնի զբոսաշրջային վայրը` Սեբուն, որտեղ կան բոլոր հարմարությունները, ապա գինը կտրուկ կնվազի մինչև 150 դոլար: Իսկ ավելի բնակեցված քաղաքներում այն արժե 40 դոլար: Մթերքները նույնպես ուրախացնում են իրենց հասանելիությամբ: 200 դոլարը լիովին կբավարարի մթերքների, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի համար: Այդպես, մեկ բաժակ գարեջուրը և մի տուփ ծխախոտը Ֆիլիպիններում միասին արժեն 55-60 ցենտ:
Կոստա-Ռիկա
Այս գունագեղ երկիրը, որն ունի 12 տարբեր բնակլիմայական գոտիներ, արտասովոր բնություն և մշակույթ, հայտնի է նաև իր մատչելի ապրուստի պայմաններով: Գները Սան-Խոսեում աշխարհի ամենացածրից մեկն են: Ամսական 500-600 դոլարով՝ այստեղ կարելի ապրել առանց որևիցե ինչում սահմափակվելու: Քաղաքից 75 կմ հեռավորության վրա կարելի է ավելի մատչելի բնակարան գտնել, որը կարժենա ամսական 250 դոլար: Մթերքները կուրախացնեն իրենց գներով: Ռեստորանում էկզոտիկ խոհանոցը կարժենա 4 դոլար, իսկ եթե որոշեք գնել շուկայից, ապա դրա համար կվճարեք 50 ցենտ:
Բելիզ
Բելիզը իր անկախությունը ստացել է 1981 թ.-ին, իսկ նախկինում այն կոչվում էր Բրիտանական Հոնդուրաս: Այս երկրում կան լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները` յուրահատուկ գեղեցկության բնություն, սուբտրոպիկական կլիմա, հիասքանչ ծովափեր: Ներկայումս այս երկիրը դարձել է շատ հայտնի զբոսաշրջային ուղղություն: Բելիզում կարելի է ապրել ամսական վճարելով 500 դոլար, որոնցից 300-ը հարկավոր է բնակարան վարձակալելու համար, իսկ 200-ը՝ մթերքների և զվարճանքների համար: Մթերքներն ավելի լավ է գնել շուկաներում և ինքնուրույն պատրաստել, քանի որ ռեստորաններում այն ավելի թանկ արժե:
Աղբյուրը` blognews.am