Երկրի վրա ծաղիկների տարիքը 240 միլիոն տարի է. շվեյցարացի գիտնականներ

    190
    0

    111111111

    Ցյուրիխի համալսարանի գիտնականներն, ուսումնասիրելով Շվեյցարիայի տարածքում հայտնաբերված ծաղկի մնացորդները, եկել են այն եզրակցության, որ դրա տարիքը կազմում է 240 մլն տարի: Սա նշանակում է, որ առաջին ծաղիկները Երկիր մոլորակի վրա հայտնվել են 100 մլն տարի առաջ ավելի վաղ, քան նախկինում կարծում էին գիտնականները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

    «Մասնագետներին հաջողվել է Շվեյցարիայի հյուսիսում հայտնաբերել ծաղկի մնացորդներ, որոնց տարիքը կազմում է 240 մլն տարի: Արդյունքում մենք հիմա ունենք Երկրի վրա ծաղիկների առաջացման հստակ ժամկետները»,- ասել են գիտնականները:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here