տուն Աշխարհ Հայտնի է Երկրի՝ հսկա աստերոիդ Ապոֆիսի հետ բախման հնարավոր ամսաթիվը․ NASA -ն...

Հայտնի է Երկրի՝ հսկա աստերոիդ Ապոֆիսի հետ բախման հնարավոր ամսաթիվը․ NASA -ն (լուսանկար)

540
0

NASA-ն հրապարակել է Երկրի հավանական բախման ամսաթիվը հսկա աստերոիդ Ապոֆիսի հետ։ Այս մասին հատնում է Daily Star- ը՝ նշելով, որ Երկիր մոլորակի ամենամոտ բախումը Ապոֆիսի հետ նախատեսված էր 2029 թ․։

Աղբյուրը նշում է նաև, որ աստղագետները հայտնաբերել են այս երկնային մարմինը 2004 թվականին։


Ըստ հաղորդվող տեղեկության՝ դեռևս հաշվարկները պետք է ճշգրտվեն, որովհետև նախնական վարկածի համաձայն՝ Երկրի հետ աստերոիդի հնարավոր բախման հետ կապված հայտնի է 10 ամսաթիվ, ըստ որի՝ բախումը կանխատեսվում է․

2 ապրիլի, 2060 թ․

11 ապրիլի, 2065 թ․

12 ապրիլի, 2068 թ․

10 հոկտեմբերի, 2068 թ․

13 ապրիլի,  2076 թ․

13 ապրիլի, 2077 թ․

13 ապրիլի, 2078 թ․

10 հոկտեմբերի, 2089 թ․

13 ապրիլի, 2091 թ․

14 ապրիլի, 2103 թ․

NASA-ի ներկայացուցիչները նշել են, որ այս ամսաթվերին աստերոիդը կմոտենա Երկրին շատ մոտ հեռավորության վրա, ապա թռչելով կանցնի մոտ 21,060 կմ/ժամ արագությամբ:

Ապոֆիսի տրամագիծը 325 մետր է, կշռում է 280 միլիոն տոննա: Հսկայական չափի և մեծ արագության պատճառով Ապոֆիսը լուրջ վտանգ է ներկայացնում Երկրի համար: Գիտնականները հավելում են, որ անհնար է բացառել Երկրի հետ տվյալ մարմնի բախումները: