տուն Լուրեր Երկրաշարժ Իրանի տարածքում. զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Իրանի տարածքում. զգացվել է նաև Հայաստանում

345
0

timthumb

Հոկտեմբերի 30-ին` ժամը 21:13-ին, «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանակով ժամը 20.49-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.130 և արևելյան երկայնության 46.480:

Երկրաշարժը զգացվել է Ագարակ և Մեղրի քաղաքներում’ 4 բալ, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը`  lurer.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here