Կիպրոսի արևմուտքում գտնվող Պոլիս քաղաքի երեք ամենասիրված լողափերից երկուսն անցել են ջրի տակ դեկտեմբերի 28-ին այստեղ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Պոլիսի քաղաքապետ Անգելոս Գեորգիու Օդիսեյը, ով տեղի ունեցածը բնական աղետ է համարել ու դիմել է կառավարությանը լողափերը վերականգնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։
Դեկետմեբրի 28-ին տեղի ունեցած երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.9 մագնիտուդ, անմիջապես չի ոչնչացրել լողափերը։ Այդ պրոցեսը տևել է 15 օր։ Տարբեր վայրերում ջուրը շուրջ 40 մետրով առաջ է եկել։
«Այս լողափերը, որոնց Բնապահպանական կրթության հիմնադրամը մաքրության համար շնորհել էր երկնագույն դրոշներ, այլևս հասանելի չեն տեղի բնակչության և զբոսաշրջիկների համար, նրանք փաստացի ոչնչացված են։ Մենք դիմում ենք պետությանը՝ վերականգնողական աշխատանքներն ամիջապես սկսելու խնդրանքով», — ասել է քաղաքապետը։