տուն Լուրեր Երկրաշարժի հետեւանքով առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան. նախարար

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան. նախարար

199
0

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյոք կան վնասված շինություններ, թե ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here