տուն Քաղաքական Միջազգային Երկրագնդի կլիման կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել արդեն 2047 թվականին

Երկրագնդի կլիման կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել արդեն 2047 թվականին

260
0
AP1107271148341381340221Երկրագնդի կլիման արդեն 2047 թվականին կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել, եթե ջերմոցային գազերի արտանետումները չնվազեն: Այս մասին հաղորդում է Nature պարբերականը:

 

«Գիտնականները բազմիցս զգուշացրել են գլոբալ տաքացման խնդրի  և, իհարկե, բիոբազմազանության ու մարդկանց վրա դրա կանխատեսվող ազդեցության մասին:

 

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զարգացումներն արդեն վրա են հասել: Սակայն այս ամենը չպետք է թևաթափ անի մարդկությանը: Հակառակը, այն պետք է խթանի ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն ու կլիմայի փոփոխման դանդաղեցումը, ինչը հնարավորություն կընձեռի տարբեր տիպի էկոհամակարգերին, ինչպես նաև հենց մարդկությանը ադապտացվել կանխատեսվող փոփոխություններին»,- հաղորդում է ԱՄՆ Մանոա նահագում գտնվող Հավայան համալսարանի պրոֆեսոր Կամիլո Մորան:

 

Բացի այս, Մորայի և նրա գործընկերների ուսումնասիրությունների համաձայն, եթե ջերմոցային գազերի արտանետումները կայունացվեն, ապա կտրուկ փոփոխությունները վրա կհասնեն արդեն 2069 թվականին:

 

Աղբյուրը՝ The Washington Post

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here