Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախորդ Հռոմի պապին՝ Բենեդիկտ XVI-ին, շնորհավորել է գալիք Սուրբ Ծննդյան առիթով, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press—ին:
Ինչպես հաղորդվում է՝ Սուրբ Ծննդյան առիթով նրանք համատեղ աղոթք են անցկացրել, ապա փոխանակել են նվերներ:
Նշենք, որ պոնտիֆիկների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա մարտին։