Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների ընթացքում խափանվել է վերելակի մալուխը, որի հետևանքով երկու աշխատողներ ընկել են ականը:
«Վերելակների սարքավորումների փոխարինմանն ուղղված շինարարության և այլ աշխատանքների ընթացքում մալուխը կոտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ 2 աշխատողներ են եղել, ինչը նրանց լուրջ մարմնական վնասվածքներ է պատճառել»,- հայտնել է Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ Фонтанка-ի հրապարակման, տուժողներից երկուսն էլ Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, իսկ մյուսը՝ 35: Տուժածները ծանր վիճակում են գտնվում`բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով, ներքին օրգանների կապտուկներով:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու» հոդվածով: